Arminfo.info


ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:38

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ղազախական համագործակցության մի շարք հարցեր ՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային-տարանցիկ և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը:

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 10:39

Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Երևանում հանդիսավորությամբ նշվել է Բուլղարիայի ազգային տոնը
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 15:05

Արմինֆո.Երևանում հանդիսավորությամբ նշվել է Բուլղարիայի ազգային տոնը ՝ օսմանյան լծից ազատագրման և բուլղարական պետության վերածննդի օրը:

Բորիս Սահակյանը նշանակվել է Վատիկանում Հայաստանի դեսպան
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 20:15

Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ՝ Վատիկան): Այդ մասին հաղորդել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հունգարիան նախատեսում է իր հյուպատոսությունը բացել Հայաստանում
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:49

Արմինֆո. Հունգարիան նախատեսում է իր հյուպատոսությունը բացել Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ դա կօգնի ճանապարհ հարթել և աջակցել Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը նախանշել է 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 17:22

Արմինֆո. ԵԱՏՄ երկրների բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանշել է 2024 թվականին Միության մարմիններում հանրապետության նախագահության առաջնահերթությունները:

Արմեն Սարգսյան. Իսրայելը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Երուսաղեմի հայ համայնքի և նրա պատմական ժառանգության պաշտպանության համար
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 15:22

Արմինֆո. Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի անդամների դեմ վերջերս տեղի ունեցած խոշոր համակարգված հարձակումները լուրջ մտահոգություն են հարուցում: Այդ մասին ասվում է Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ իսրայելական Haaretz-ում հրապարակված հոդվածում, որը կներկայացնենք ոչ մեծ կրճատումներով:

ԵԱՏՄ շրջանակներում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ, փոխշահավետ հիմքի վրա. Զախարովա
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 13:13

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ, փոխշահավետ հիմքի վրա։ Այդ մասին դեկտեմբերի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ճշգրտող հարցի, թե՝ արդյոք Մոսկվան մտավախություններ չունի ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության վերաբերյալ՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում պարբերաբար առաջացող լարվածությունը։

Քաղաքագետ. Արեւմուտքի կողմից անվտանգության երաշխիքները կհանգեցնեն Հայաստանի համար միանգամայն հակառակ արդյունքի
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 13:54

Արմինֆո.Հայաստանը, գործնականում, սառեցնում է իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը' մեկնաբանելով հայկական պետության պաշտոնյաների վերջին դեմարշները:

ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Երեւանին օգնության մասին փաստաթուղթը կազմակերպության օրակարգից հանելու Հայաստանի խնդրանքը  
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 14:36

Արմինֆո. ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Երեւանին օգնության մասին փաստաթուղթը կազմակերպության օրակարգից հանելու Հայաստանի խնդրանքը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը խնդրել է կազմակերպության քննարկումների օրակարգից հանել Երեւանին օգնություն ցուցաբերելու հարցը
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 13:46

Արմինֆո. Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է կազմակերպության քննարկումների օրակարգից հանել Երևանին օգնություն ցուցաբերելու հարցը։ Այդ մասին հայտնի է դարձել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այսօրվա զրույցից:

ՖՄԿ. Համոզված ֆրանկոֆոն, դեսպան Տեր-Ստեփանյանն իր ողջ կարիերայի ընթացքում աշխատել է իր երկրում ֆրանսերենի առաջխաղացման ուղղությամբ
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 10:07

Արմինֆո.Ֆրանկոֆոնիան հարգանքի տուրք է մատուցում ՖՄԿ-ին առընթեր ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին, ով հանկարծամահ է եղել նոյեմբերի 7-ին: Այդ մասին ասվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության թվիթերյան էջում։

Երկնքում թևածում է ԽՍՀՄ ուրվականը. Փաշինյանը շնորհավորել է ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առթիվ
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 11:53

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով: Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետի ուղերձում ասվում է.

ՀՀ նախագահ. Մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծագործել արագ զարգացող և նեղացող աշխարհում, որտեղ պատերազմներն ու ագրեսիաները տեղ չունեն
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023, 21:18

Արմինֆո. Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council) գագաթնաժողովին:

ECAM-ի ամենամյա բազմակողմ գագաթնաժողովի նպատակն է՝ համախմբել քաղաքական և մասնագիտական ոլորտների տարբեր առաջնորդների՝ կառուցողական վերլուծության, մտքերի փոխանակման և տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղիներ գտնելու համար: Գագաթնաժողովը կազմակերպվել է Իտալիայում տեղակայված Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի հետ համատեղ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցառման շրջանակում:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակաազմը, գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով:

«Նախ և առաջ, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչներին, մասնավորապես՝ Ամբրոզետտի կենտրոնին, ամենանշանավոր ուղեղային կենտրոններից մեկին, այսօրվա կարևոր և պատեհաժամ միջոցառումը կազմակերպելու, ինչպես նաև առհասարակ իր առաքելության համար՝ խթանելու տարբեր տարածաշրջանների միջև կառուցողական երկխոսությունը, նոր փոխգործակցությունները և ամուր համագործակցությունը։

Իր հիմնադրումից ի վեր գագաթնաժողովը համախմբել է պետությունների ղեկավարների, կառավարությունների անդամների, Նոբելյան մրցանակակիրների և գործարարների՝ քննարկելու աշխարհի կայուն զարգացման ամենահրատապ մարտահրավերների լուծումները: Եվ այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ինձ համար առանձնապես հաճելի է հնարավորություն ունենալ հենց այս ամբիոնից դիմելու հարգարժան ներկաներին իմ երկրի համար դժվարին ժամանակաշրջանում:

Քանի որ մենք այսօր գտնվում ենք այստեղ՝ Հռոմում, ես կցանկանայի հակիրճ անդրադառնալ Հայաստանի և Իտալիայի միջև երկարամյա հարաբերություններին։ Մեր երկու ժողովուրդները պատմական, մշակութային և տնտեսական կապեր ունեն, որոնք դիմակայել են ժամանակի փորձությանը: Իտալիան արժեքավոր գործընկեր է եղել Հայաստանի համար, և մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև առկա բարեկամական կապերը:

Տիկնայք և պարոնայք, Այսօրվա կարևոր միջոցառման խորագիրը՝ «Փոփոխություններն այսօր՝ հանուն վաղվա բարեկեցիկ մոլորակի» և դրա նպատակը լիովին համահունչ են Հայաստանին։ Ինչպես տեղյակ եք, հայ ազգը ներկայումս շարունակում է պայքարել մեր տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար, և երկրի ղեկավարությունն անկեղծորեն հավատարիմ է այդ վեհ նպատակն առաջ մղելուն: Նման հանձնառությունը հավակնոտ, սակայն անհրաժեշտ նպատակ է մեր տարածաշրջանի և աշխարհի համար այս խռովալից ժամանակներում:

Անդրադառնալով պարենային անվտանգության կայունությանը, ես կցանկանայի ընդգծել, որ այն ցանկացած հասարակության անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն որոշիչ դեր է կատարում բնակչության անվտանգության և կենսամակարդակի բարձրացման հարցում։

Միևնույն ժամանակ, մենք պետք է այսօրվա օրակարգը դիտարկենք աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումների ավելի լայն համատեքստում։ Իմ երկիրը չափազանց զգայուն է պարենային անվտանգության խնդիրների նկատմամբ՝ հատկապես այսօր, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը առերեսվում է իր հայրենիքում սննդի պակասի մարտահրավերին և դժվարություններին: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրըստօրե վատթարանում է։ Շուրջ 8 ամիս է, ինչ բնակչությունը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։

Լեռնային Ղարաբաղում առկա է Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների իրական վտանգ, և հրատապ անհրաժեշտություն կա լուծելու Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչության հիմնարար իրավունքների և անվտանգության խնդիրները։ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղին սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման բոլոր ուղիները։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի, իրական առումով պարտադիր որոշումներին՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ վայելելով լիակատար անպատժելիություն։

Թույլ տվեք տրամադրել որոշ տվյալներ, որպեսզի ավելի հստակ ներկայացնեմ, թե ինչպես է զարգացել իրավիճակը վերջին ամիսներին.

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավական առումով պարտադիր որոշում արձակեց Ադրբեջանի դեմ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Ի հեճուկս այս որոշման՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդկերպ կատարում է դատարանի որոշումը։

Հունիսի 15-ին Ադրբեջանը ավելի հեռուն գնաց՝ ամբողջությամբ արգելափակելով միջանցքը՝ արգելելով ցանկացած մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ մարդասիրական, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքը։

Հուլիսի 6-ին ՄՔԴ-ն արձակեց ևս մեկ հրաման՝ վերահաստատելով իր նախկին որոշումը և Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկելու իր տրամադրության տակ եղած բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, և հետևաբար, անհապաղ դադարեցնելու իր անցակետի շահագործումը, քանի որ դա անտարակույս ոտնահարում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները՝ հանդիսանալով սահմանված խտրականություն:

Հումանիտար տեսանկյունից ամենահրատապը էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրներն են, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնել իրավիճակը տեղում։

• 2023 թվականի հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ գծով։ Ամեն օր տեղի են ունեցել վեցժամյա հոսանքազրկումներ, գրեթե 50%-ով նվազել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաև արձանագրվել է տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման միջոցների սպառում։
• 2022 թվականի դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 21-ից՝ գրեթե շարունակաբար, դադարեցնում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ միակ գծով գազի մատակարարումը, դրանով իսկ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը։
• Վառելիքի և այլ հիմնական ռեսուրսների առկայության նվազման և Հայաստանից մատակարարումների ամբողջական ընդհատման պատճառով գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքները, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերի գործունեությունը կանգ են առել:
• Ավելին, տրանսպորտային համակարգը նույնպես կաթվածահար է եղել, հանրային տրանսպորտը, այդ թվում՝ միջհամայնքային, առաջիկա օրերին կդադարի գործել, մինչդեռ մասնավոր տրանսպորտը վաղուց է կանգ առել։ Վառելիքի սուր սղության պատճառով մայրաքաղաք Ստեփանակերտի ներքին հանրային տրանսպորտը գործում է միայն 2 ավտոբուսով, որոնք սպասարկում են ավելի քան 60 հազար մարդու։

Կապված հենց այսօրվա քննարկման թեմայի՝ պարենային անվտանգության հետ, թույլ տվեք ընդգծել, որ.

• Հունիսի 15-ից ի վեր մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը, զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործման հետ, հանգեցրել է սննդի սուր պակասի և խանութների փակմանը: Մինչև շրջափակումը, սպառված սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և ամեն անցնող օր Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ։
• Ավելին, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գյուղատնտեսական գործունեությունը շփման գծին հարող մոտ 10,000 հեկտար հողատարածքում, որը կազմում է ընդհանուր մշակվող հողերի զգալի մասը:
• Արդյունքում այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է սովի ու սովամահության եզրին։

Ապօրինի շրջափակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այլ հիմնարար իրավունքների ոտնահարման, այդ թվում՝

• Առողջապահության իրավունքը, քանի որ վառելիքի բացակայության պատճառով տուժում է նաև առողջապահական համակարգի աշխատանքը՝ հաճախ չկարողանալով կազմակերպել հիվանդների նույնիսկ շտապ տեղափոխումը տեղական հիվանդանոցներ։ Ամենօրյա հոսանքազրկումները և վառելիքի պակասը լրջորեն ազդել են բժշկական սարքավորումների շահագործման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծառայությունների ծավալի և որակի նվազմանը։
• Դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասը, զուգորդված հիվանդներին Հայաստան տեղափոխելու արգելքի հետ, աճող վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։
• Հիմնական սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձինք պայքարում են թերսնման պայմաններում գոյատևելու համար:
• Խրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններ ունեցողներ անձինք, մնացել են գրեթե առանց որևէ դեղորայքի:
• Դեղատների դարակները լրիվ դատարկ են, անկարող են անգամ առաջին բուժօգնություն ցուցաբերել։

Պարոն նախագահ, Այս հումանիտար աղետի առջև մենք չենք կարող լուռ և անտարբեր մնալ, այլ պետք է գործենք վճռականորեն և առանց հապաղելու՝ կանխելու վերահաս ողբերգությունը։ Բոլոր ազգերը պետք է մերժեն կյանքի և կայունության համար անհրաժեշտ ռեսուրսների բռնազավթումը: Սա ընդհանուր սպառնալիք է, որը համաշխարհային հանրությունը պետք է քննարկի և առերեսվի դրա հետ:

Մեր տարածաշրջանից դուրս իրավիճակն ավելի բարվոք չի թվում, ինչը վկայում է, որ խաղաղության և բարի կամքի ճանապարհը դեռ երկար է։ Մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծագործել արագ զարգացող և նեղացող աշխարհում, որտեղ պատերազմներն ու ագրեսիաները տեղ չունեն։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանն ունի յուրահատուկ աշխարհառազմավարական նշանակություն՝ բնականորեն կամուրջ ծառայելով երկու մայրցամաքների միջև։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը մեր կառավարության օրակարգի առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում։ Ցանկանում եմ ներկայացնել Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում տարածաշրջանային կապի ապահովմանն ուղղված ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Հայաստանը միշտ ընդունել է այս հայեցակարգը՝ գիտակցելով այն հսկայական ներուժը, որն այն ունի տնտեսական աճի խթանման, մշակութային փոխանակման և խաղաղության խթանման համար: Մեր տեսլականը ենթադրում է հայկական խաչմերուկ, որը վեր է քաղաքական բարդություններից՝ խթանելով ազգերի միջև համագործակցությունն ու գործընկերությունը:

Սակայն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի չհիմնավորված պահանջների հետ մեկտեղ խոչընդոտներ են ստեղծում այս և այլ կարևոր նախագծերի իրականացման համար։ Մենք համոզված ենք, որ բաց և հուսալի հաղորդակցման ուղիները կենսական նշանակություն ունեն ազգերի միջև փոխըմբռնման, վստահության և համագործակցության ապահովման համար, և մենք հաստատակամորեն պաշտպանում ենք կառուցողական երկխոսության և խաղաղ բանակցությունների հավատը՝ որպես հակամարտությունների լուծման և տարածաշրջանային առաջընթացի խթանման միջոց:

Ավելին, ես կցանկանայի անդրադառնալ այն քայլերին, որոնք Հայաստանը ձեռնարկել է պարենային անվտանգության, խելացի գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների ուղղությամբ։ Մենք հանձնառություն ենք ստանձնել ապահովել, որ մեր երկիրը ոչ միայն բավարարի իր ներքին պարենային պահանջները, այլև դառնա բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի հուսալի մատակարար:

Նորարարությունների, տեխնոլոգիաների և կայուն գյուղատնտեսական պրակտիկաների միջոցով մենք ամրապնդում ենք մեր գյուղատնտեսության ոլորտը, որն առանցքային դեր է խաղում մեր տնտեսական զարգացման և միջազգային հեղինակության հարցում:

Ուրախ եմ տեղեկացնել, որ անցած ամիս Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023-2026 թվականների մեր երկրի պարենային անվտանգության համակարգի բարելավմանն ուղղված ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի ժողովրդավարությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է, և մենք հաստատակամ ենք ամեն կերպ պաշտպանելու այն իմ երկրի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ։

Մենք ձգտում ենք խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ միաժամանակ ունենալով միջազգային հանրության աջակցությունը, որը կլինի ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի կողքին։

Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանային հաղորդակցությանը, կայուն էներգետիկ զարգացմանը, պարենային անվտանգությանը և տնտեսական աճին հետամուտ լինելուն:

Եվ ի վերջո, մենք փնտրում ենք գործընկերություն և աջակցություն միջազգային հանրությունից՝ իրականացնելու մեր տեսլականը և նպաստելու բարգավաճ ու խաղաղ աշխարհին:

Եզրափակելով՝ ևս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում Ամբրոզետտիի կազմակերպիչներին, այս հարթակը տրամադրելու համար»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի ռիսկը վտանգում է խաղաղությունը ողջ Հարավային Կովկասում. ՀՀ նախագահ
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023, 13:38

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի ռիսկը վտանգում է խաղաղությունը ողջ Հարավային Կովկասում։ Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ իտալական Corriere dela Sera պարբերականի հետ հարցազրույցում։

Հայաստանի նախագահն ընդունել է Սան Մարինոյի դեսպանի հավատարմագրերը
 Երեթշաբթի, 27 Հունիսի 2023, 15:56

Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սան Մարինոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դելֆինա Ռոսսին (նստավայրը՝ Հռոմ):

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Իր խոսքում հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում Սան Մարինոյի դեսպանի նշանակումը խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Չնայած մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2006 թվականին, սակայն դուք Սան Մարինոյի առաջին դեսպանն եք Հայաստանում և լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկրների բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու համագործակցությանը»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանն ասել է. «Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, ես շատ սիրեցի Հայաստանը և իմ ջանքերը կներդնեմ մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Սան Մարինոյի փոխգործակցության առկա ներուժի իրականացման վերաբերյալ հարցեր:

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի պաշտոնակցին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2023, 16:58

Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան օրվա կապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, ուղերձում ասվում է.

Հայաստանի նախագահը Վեսթմինսթերյան աբբայությունում մասնակցում է Չարլզ 3-րդի թագադրման արարողությանը
 Շաբաթ, 6 Մայիսի 2023, 18:58

Արմինֆո. Մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունենում Չարլզ III-ի թագադրման արարողությունը՝ որպես Միացյալ Թագավորության և համագործակցության այլ թագավորությունների թագավոր: Դրա արդյունքում՝ Չարլզ III-ը, որը պաշտոնապես գահ  բարձրացել 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, կդառնա ոչ միայն պետության ղեկավարը, այլև Աստծո օծյալը և երդում կտա պաշտպանել երկրի օրենքները և Անգլիկան եկեղեցին, որի գերագույն տիրակալն է համարվում։

Էմանուել Մակրոնը նամակ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2023, 14:32

Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով։

Մոսկվայում ակնկալում են ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության մասով "ով որտեղից է դուրս գալիս" թեմայի շուրջ վնասակար բանավեճերի դադարեցում
 Չորեքշաբթի, 29 Մարտի 2023, 14:15

Արմինֆո. Հուսով ենք, որ "ով որտեղից է դուրս գալիս" թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, ներառյալ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 14-ի այն հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, թե՝ "ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից"։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով